ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2021 թվականի N 410-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`
1) 15.1 կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Աղյուսակ N 1
(առանց ավելացված արժեքի հարկի)
.___________________________________.
|N |Մեծությունը |Վճարի չափը |
|___|____________|__________________|
|1. |a1 |8 636 դրամ/ամիս |
|___|____________|__________________|
|2. |a2 |468 դրամ/ամիս |
|___|____________|__________________|
|3. |a3 |0,867 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|4. |a4 |1,553 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|5. |a5 |1,745 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|6. |a6 |0,836 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|7. |a7 |1,484 դրամ/կՎտժ |
.___________________________________.
2) 16-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1 դրամ/ամիս
(առանց ավելացված արժեքի հարկի)
.__________________________________________________________________.
|N |Սպառողի սպառման |Սպառողի ենթակայանի|Սպառողի էլեկտրահաղորդման |
| |համակարգի լարումը|շահագործման |գծերի շահագործման |
| | |փոխհատուցվող |փոխհատուցվող ծախսերի |
| | |ծախսերի սահմանային|սահմանային մեծությունը |
| | |մեծությունը | |
|___|_________________|__________________|_________________________|
|1. |6 (10) կՎ |97 157 |17 993 |
|___|_________________|__________________|_________________________|
|2. |35 կՎ |388 628 |30 587 |
|___|_________________|__________________|_________________________|
|3. |110 կՎ |777 257 |32 385 |
.__________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
Երևան
30 նոյեմբերի 2021 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 6 դեկտեմբերի 2021 թվական: