ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2021 թվականի N 1417-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 4-ի «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին» N 347-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետից հանել «անհատական» բառը.
i
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1417-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. ապրիլի 4-ի
N 347-Ա որոշման
ԿԱԶՄ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Հ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` ժողովրդագրական պետական
քաղաքականության ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն
ծառայության պետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Ավետյան - ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտ
Ծ. Հարությունյան - ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր
ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: