Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 2013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության և 67-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ և 26-րդ կետերի դրույթները` առևտրային կազմակերպություններում պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

i

2) որոշման 2-րդ կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1476-Ա որոշման 1-ին կետում նշված առևտրային կազմակերպությունների)» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 2-րդ և 9-րդ կետերը.

i

4) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Շահութաբաժինների հաշվարկման բազայի ձևավորման խնդրի քննարկման նպատակով կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների գումարումից 30 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, լիազորված մարմիններ են ներկայացնում հաշվետվական փաթեթները` հետևյալ կազմով`

1) սույն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված ամփոփ առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժիններ վճարելու (չվճարելու), ինչպես նաև վճարման ենթակա շահութաբաժինների չափի վերաբերյալ.

2) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն առևտրային կազմակերպությունների կողմից պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1110-Ն հրամանով հաստատված շահութաբաժնի հաշվարկները:».

i

5) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) առևտրային կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները.».

6) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոսից մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունները ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող լիազորված մարմիններ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները:

Կանոնադրական կապիտալում մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունները (այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող մարմինների լիազոր ներկայացուցիչները) ժողովների (խորհուրդների) կողմից տարեկան (միջանկյալ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում 15-օրյա ժամկետում լիազորված մարմիններին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն են տրամադրում համապատասխան որոշումների արձանագրություններից քաղվածքները` վճարման ենթակա գումարի չափի և վճարման ժամկետների նշումով:».

i

7) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` համապատասխանաբար ընթացիկ տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ իրենց համակարգում առկա` պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների և դրանց կանոնադրական կապիտալներում պետության բաժնեմասի չափերի վերաբերյալ.».

8) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետում «հիմքերը» բառը փոխարինել «հաշվետվական փաթեթները» բառերով.

9) հանել որոշման N 1 հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը.

10) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, ստանում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում այն առևտրային կազմակերպությունների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների փաթեթները` աուդիտորական եզրակացության հետ միասին, որոնց համար ֆինանսական հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի:».

i

11) որոշման N 1 հավելվածի 30-րդ կետում «հիմքերը» բառը փոխարինել «հաշվետվական փաթեթները» բառերով.

12) որոշման N 1 հավելվածի 32-րդ կետից հանել «50 տոկոս և ավելի» բառերը.

i

13) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ստանում և ուսումնասիրում է համապատասխան ֆինանսական հաշվետվությունները, շահութաբաժնի հաշվարկները, շահութաբաժին վճարելու վերաբերյալ ժողովների (խորհուրդների) որոշումների արձանագրություններից քաղվածքները, ինչպես նաև այն առևտրային կազմակերպությունների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների փաթեթները և աուդիտորական եզրակացությունները, որոնց համար ֆինանսական հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի.».

14) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված ծախսերի հիմնավորվածության,» բառերը.

15) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 4-րդ ենթակետը «34-րդ կետի» բառերից առաջ լրացնել «32-րդ կետով և» բառերով.

16) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 6-րդ ենթակետը.

i

17) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2021 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքում առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 9-ի

N 2013-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 3-ի

N 202-Ն որոշման

 

Որոշում եմ`

Շահութաբաժին վճարելու մասին

կազմակերպության խորհրդի (ժողովի)

առաջարկությունը դնել տարեկան

ընդհանուր ժողովի քվեարկությանը

(հաստատմանը)

________________________________

(համապատասխան նախարարը, մարզպետը,

________________________________

        գերատեսչության ղեկավարը)

________________________________

           (ստորագրությունը)

 

_____ ______________ 20 թ.

 

Կ. Տ.

 

______________________________________ խորհրդի (ժողովի)

(առևտրային կազմակերպության անվանումը)

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության 20 թ. պետական բյուջե տարեկան շահութաբաժին

վճարելու մասին

(օրինակելի ձև)

.______________________________________________________________________

|Կանոնա-  |Կանոնա- |Չվճարված |Զուտ     |Արտադրանքի,|Զուտ    |Շահու-   |

|դրական   |դրական  |կապիտալի |ակտիվները|ապրանքների,|շահույթը|թահարկի  |

|կապի-    |(բաժնե- |չափը     |(ընդամենը|աշխա-      |(վնասը) |գծով     |

|տալում   |հավաք)  |(կանոնա- |սեփական  |տանքների,  |նախքան  |ծախսը    |

|պետության|կապիտալի|դրական   |կապիտալը)|ծառայու-   |շահու-  |(փոխհա-  |

|բաժնեմասը|զուտ    |կապիտալի |(հազ.    |թյունների  |թահարկի |տուցումը)|

|տոկոս    |գումարը |հայտա-   |դրամ)    |իրացումից  |գծով    |(հազ.    |

|         |(հազ.   |րարված և |         |հասույթը   |ծախսի   |դրամ)    |

|         |դրամ)   |փաստացի  |         |(հազ.      |նվազե-  |         |

|         |        |համալրված|         |դրամ)      |ցումը   |         |

|         |        |չափերի   |         |           |(հազ.   |         |

|         |        |տարբերու-|         |           |դրամ)   |         |

|         |        |թյունը)  |         |           |        |         |

|         |        |(հազ.    |         |           |        |         |

|         |        |դրամ)    |         |           |        |         |

|         |        |         |         |           |        |         |

|         |        |         |         |           |        |         |

|         |        |         |         |           |        |         |

|         |        |         |         |           |        |         |

|         |        |         |         |           |        |         |

|         |        |         |         |           |        |         |

|_________|________|_________|_________|___________|________|_________|

|    1    |   2    |    3    |    4    |      5    |    6   |    7    |

|_________|________|_________|_________|___________|________|_________|

|         |        |         |         |           |        |         |

.______________________________________________________________________

______________________________________________________________________

|Զուտ    |ՀՀ կառա- |Հաշվետու |Հաշվետու |Հաշվետու |Հաշվետու |Հաշվետու |

|շահույթը|վարության|տարվա    |տարվան   |տարվան   |տարվան   |տարվան   |

|շահու-  |2006 թ.  |վերջի    |նախորդող |նախորդող |նախորդող |նախորդող |

|թահարկի |հունիսի  |դրությամբ|1-ին     |2-րդ     |3-րդ     |4-րդ     |

|գծով    |22-ի     |կուտակված|տարվա    |տարվա    |տարվա    |տարվա    |

|նվազե-  |N 1238-Ն |շահույթ  |վերջի    |վերջի    |վերջի    |վերջի    |

|ցումից  |որոշմամբ |(+) կամ  |դրությամբ|դրությամբ|դրությամբ|դրությամբ|

|հետո    |նախա-    |վնաս (-) |կուտակված|կուտակված|կուտակված|կուտակված|

|(հազ.   |տեսված   |         |վնաս (-) |վնաս (-) |վնաս (-) |վնաս (-) |

|դրամ)   |զուտ     |         |(հազ.    |(հազ.    |(հազ.    |(հազ.    |

|        |շահույթին|         |դրամ)    |դրամ)    |դրամ)    |դրամ)    |

|        |ավելա-   |         |         |         |         |         |

|        |ցումների |         |         |         |         |         |

|        |հանրա-   |         |         |         |         |         |

|        |գումարը  |         |         |         |         |         |

|        |(հազ.    |         |         |         |         |         |

|        |դրամ)    |         |         |         |         |         |

|        |         |         |         |         |         |         |

|        |         |         |         |         |         |         |

|        |         |         |         |         |         |         |

|        |         |         |         |         |         |         |

|________|_________|_________|_________|_________|_________|_________|

|   8    |    9    |    10   |   11    |   12    |    13   |   14    |

|________|_________|_________|_________|_________|_________|_________|

|        |         |         |         |         |         |         |

______________________________________________________________________

_______________________________________.

|Հաշվետու |Շահու- |ՀՀ 20 թ.  |«Բաժնե-  |

|տարվան   |թաբաժնի|պետական   |տիրական  |

|նախորդող |հաշ-   |բյուջե    |ընկերու- |

|5-րդ     |վարկման|վճարման   |թյուն-   |

|տարվա    |բազան  |ենթակա    |ների     |

|վերջի    |(հազ.  |շահութա-  |մասին»   |

|դրությամբ|դրամ)  |բաժնի     |ՀՀ օրենքի|

|կուտակված|       |գումարը`  |50-րդ    |

|վնաս (-) |       |ըստ       |հոդվածի  |

|(հազ.    |       |կանոնա-   |հիմքով   |

|դրամ)    |       |դրական    |շահութա- |

|         |       |կապի-     |բաժինների|

|         |       |տալում    |վճարման  |

|         |       |պետության |սահմանա- |

|         |       |բաժնեմասի |փակում-  |

|         |       |(հազ.     |ների     |

|         |       |դրամ)     |առկայու- |

|         |       |          |թյունը   |

|         |       |__________|         |

|         |       |տոկոս|հազ |         |

|         |       |     |դրամ|         |

|_________|_______|_____|____|_________|

|    15   |   16  | 17  | 18 |    19   |

|_________|_______|_____|____|_________|

|         |       |     |    |         |

_______________________________________.

 

    Գործադիր տնօրեն   ___________________    Խորհրդի ____________________

                       (ստորագրությունը)     նախագահ   (ստորագրությունը)

 

Տեղեկանքի ներկայացման

օրը

    _____ 20 թ.       ___________________            ___________________

                      (անունը, ազգանունը)            (անունը, ազգանունը)

Կ. Տ.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2021
N 2013-Ն
Որոշում