ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2021 թվականի N 1435-Ա
ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐԱ ՖԻԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՄՈ ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ աշխատանքային հանդիպման նպատակով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի` 2021 թվականի դեկտեմբերի 8-ից 10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2021 թ. դեկտեմբերի 14
Երևան