ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2021 թվականի N 1436-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետությունում զանգերի միասնական կառավարման կենտրոնի հիմնման, ահազանգման մեկ միասնական հեռախոսահամարի ներդրման, շահագործման և դրա մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` հաշվի առնելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացն անհրաժեշտ է ավարտել մինչև 2022 թվականի տարեվերջ, երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3. Աշխատանքային խմբի անդամներին` ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2021 թ. դեկտեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1436-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գերատեսչական ցանցի կառավարման և տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)