Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2021 թվականի N 1453-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին» N 1304-Ա որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը»:

2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թ. դեկտեմբերի 20-ի

N 1453-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թ. դեկտեմբերի 29-ի

N 1304-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ

 

Ալեքսեյ Սանդիկով  - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Անուշ Բեղլոյան     - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                         պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Աննա Մարգարյան     - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի

                         «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)

 

    Աննա Չուլյան       - «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ

                         առևտրային կազմակերպության տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

Նարինե Մանուկյան  - «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման

պրոբլեմների ինստիտուտ» պետական ոչ առևտրային

կազմակերպության ավագ ճարտարագետ, ASNET-AM ազգային

հետազոտական և կրթական ցանցի սպասարկման խմբի

ղեկավար (համաձայնությամբ)

 

    Աշոտ Իզրաիլյան     - «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության

                         բիզնես լուծումների բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Անդրեյ Գրիգորյան  - «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Այ Փի

հիմնական ցանցի վարչության ղեկավար

(համաձայնությամբ)

 

    Վահան Հովսեփյան    - ՌԱՅՓ ԷնՍիՍի (RIPE NCC), Կովկասի և  Կենտրոնական

                         Ասիայի Արտաքին հարաբերությունների գծով տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ալբերտ Տոնեյան     - «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)

 

    Գրիգորի Սաղյան     - «Ինտերնետ հանրություն» հասարակական

                         կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ)

 

    Լիաննա Գալստյան    - «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված»

                         հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

Քրիստինա Հակոբյան - ԱյՔԱՆՆ Կառավարական խորհրդատվական կոմիտեի (ICANN

GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդական

(համաձայնությամբ)

 

Քրիստինե Գյոնջյան - Հայաստանի օպերատորների միության տնօրեն

(համաձայնությամբ)

 

Դավիթ Ալավերդյան  - Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների

ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

    Միսակ Խաչատրյան    - «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» սահմանափակ

                         պատասխանատվությամբ ընկերության ՑՏԲ տեխնիկական

                         ադմինիստրատոր (համաձայնությամբ)

 

Սամվել Մարտիրոսյան - «ԱրմՍեք» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մանե Մադոյան       - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական

                         կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Դավիթ Հայրապետյան - «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության

ընկերության միջօպերատորական համագործակցության և

մեծածախ վաճառքների վարչության ղեկավար

(համաձայնությամբ)

 

    Միսակ Խաչատրյան    - «ՋիԷնՍի Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության

                         ընկերության ցանցային կառավարման և մոնիթորինգի

                         դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.12.2021
N 1453-Ա
Որոշում