ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2133-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետում «20 մոդուլային դպրոցի» թվերը և բառերը փոխարինել «18 մոդուլային դպրոցի» թվերով և բառերով.
i
2) որոշման 1-ին կետի 14-րդ և 15-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով`
i
«2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին, «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով «Արարատշին» ՍՊԸ-ի հետ 20.04.2021 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 պայմանագրում` պայմանագրի գնի 25,2 տոկոսի չափով, չկիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի
Երևան