ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2139-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 567-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 567-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2139-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Գործառա-|Ծրագրային |Բյուջետային ծախսերի գործառական |Բանկային |
|կան |դասիչը |դասակարգման բաժինների, խմբերի և |վճարային |
|դասիչը | |դասերի, բյուջետային ծրագրերի |քարտերով |
|________|__________|միջոցառումների, բյուջետային |շրջանառվող |
|բ |խ |դա|ծրա-|միջո-|հատկացումների գլխավոր կարգադրիչների |միջոցները |
|ա |ու|սը|գիրը|ցա- |անվանումները |(հազ. դրամ)|
|ժ |մ | | |ռումը| |___________|
|ի |բ | | | | |Ցուցանիշ- |
|ն |ը | | | | |ների |
|ը | | | | | |փոփոխու- |
| | | | | | |թյունը |
| | | | | | |(ավելացում-|
| | | | | | |ները |
| | | | | | |նշված են |
| | | | | | |դրական |
| | | | | | |նշանով, իսկ|
| | | | | | |նվազեցում- |
| | | | | | |ները` |
| | | | | | |փակագծե- |
| | | | | | |րում) |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
|1 |2 |3 | 4 | 5 | 6 | 7 |
|_________________________________________________________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ |- |
|_________________________________________________________|___________|
|01| | | | |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ |(1,000.0) |
| | | | | |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |այդ թվում` | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| |01| | | |Օրենսդիր և գործադիր մարմիններ, |(1,000.0) |
| | | | | |պետական կառավարում, ֆինանսական և | |
| | | | | |հարկաբյուջետային հարաբերություններ, | |
| | | | | |արտաքին հարաբերություններ | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | |03| | |Արտաքին հարաբերություններ |(1,000.0) |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |այդ թվում` | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | |1185| |Արտասահմանյան պատվիրակությունների |(1,000.0) |
| | | | | |ընդունելությունների և պաշտոնական | |
| | | | | |գործուղումների կազմակերպում | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | |11002|Արտասահմանյան պաշտոնական |(1,000.0) |
| | | | | |գործուղումներ | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |այդ թվում` | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |ՀՀ բարձր տեխնոլոգիական |(1,000.0) |
| | | | | |արդյունաբերության նախարարություն | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |- Արտասահմանյան գործուղումների գծով |(1,000.0) |
| | | | | |ծախսեր | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
|04| | | | |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |1,000.0 |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |այդ թվում` | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| |09| | | |Տնտեսական հարաբերություններ (այլ |1,000.0 |
| | | | | |դասերին չպատկանող) | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | |01| | |Տնտեսական հարաբերություններ (այլ |1,000.0 |
| | | | | |դասերին չպատկանող) | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |այդ թվում` | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | |1100| |Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության|1,000.0 |
| | | | | |բնագավառում պետական քաղաքականության | |
| | | | | |մշակում, ծրագրերի համակարգում և | |
| | | | | |մոնիթորինգ | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | |11001|Բարձր տեխնոլոգիաների, |1,000.0 |
| | | | | |ռազմարդյունաբերության, թվայնացման, | |
| | | | | |կիբեռանվտանգության, ինովացիոն | |
| | | | | |տեխնոլոգիաների, կապի, փոստի, | |
| | | | | |համացանցի և տիեզերական | |
| | | | | |բնագավառներում պետական | |
| | | | | |քաղաքականության մշակում, ծրագրերի | |
| | | | | |համակարգում և մոնիթորինգ | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |այդ թվում` | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |ՀՀ բարձր տեխնոլոգիական |1,000.0 |
| | | | | |արդյունաբերության նախարարություն | |
|__|__|__|____|_____|_____________________________________|___________|
| | | | | |- Տեղեկատվական ծառայություններ |1,000.0 |
._____________________________________________________________________.