Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2129-Լ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-104-30.11.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-104-30.11.2021-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ստորև ներկայացնում է իր առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող`

1) 1.11-րդ կետում «արդյունքները գնահատված և ճանաչված անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց» բառերը փոխարինել «արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի նկատմամբ մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող և ճանաչող անձանց (կազմակերպությունների)» բառերով և «շտեմարան» բառից հետո լրացնել «անհատական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան» բառերով:

Այդուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ «ուսուցման ազգային ռեեստր» հասկացության առաջարկվող ձևակերպումից բաց է մնում կրթական հիմնական ծրագրերի ռեգիստրի խնդիրը.

2) 1.12-րդ և 1.14-րդ կետերի տեղերը փոխել.

3) 1.15-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «փաստացի» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով 26-րդ հոդվածում լրացվող`

1) 3.1-ին մասում «Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել ցանկացած իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ, որը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով գրանցվել է ուսուցման ազգային ռեեստրում:» նախադասությունը փոխարինել «Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել ուսուցման ազգային ռեեստրում` որպես ուսուցում իրականացնող գրանցված ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:» նախադասությամբ.

2) 3.2-րդ մասում սահմանված չեն «մուտքային պահանջների» ընդհանրական չափանիշները, օգտագործվում է «պատվիրատու» արտահայտությունը, որի վերաբերյալ ինչպես «Կրթության մասին» օրենքում (այսուհետ` օրենք), այնպես էլ նախագծով պարզաբանված չէ, թե ով է պատվիրատուն: Ուստի առաջարկում ենք նախագծով սահմանել «մուտքային պահանջների» ընդհանրական չափանիշները և «պատվիրատու» հասկացությունը.

3) 3.3-րդ կետը «համակարգում» բառից հետո լրացնել «է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով և «ինչպես նաև» բառերը փոխարինել «իսկ» բառով.

4) 3.4-րդ մասի`

ա. 1-ին կետում «ձեռք բերելու ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների» բառերը փոխարինել «կարողություններ, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու» բառերով.

բ. 6-րդ կետում «մասնագետների» բառը փոխարինել «մասնագետներից ձևավորված մասնագիտական խմբի» բառերով.

գ. 7-րդ կետում «ներդիրները համարվում են» բառերը փոխարինել «ներդիրը համարվում է» բառերով, իսկ «անհատական» բառը` «անձնական» բառով:

3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մինչդեռ, նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ընթացակարգը սահմանվելու են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: Հաշվի առնելով, որ օրենքով նախատեսվում է, որ վերը նշված կարգը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ նախագծով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` անհրաժեշտ է վերոնշյալ կարգավորումները խմբագրել` նորմատիվ իրավական ակտի ներքին հակասություններից խուսափելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ օրենքի 26-րդ հոդվածով կարգավորվում են լրացուցիչ կրթությանը վերաբերող կարգավորումները, ուստի դրանում նշված` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման հետ կապված կարգավորումներն անհրաժեշտ է հանել` դրանք նախատեսելով նախագծով նոր լրացվող 26.1-ին հոդվածի շրջանակներում:

4. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի`

1) 3-րդ մասից անհրաժեշտ է հանել «(կարողություններ)», «(որոնք)» և «(բավարար են)» բառերը, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումները, համաձայն որի` եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից.

2) 5-րդ մասի`

ա. 1-ին նախադասության «գնահատումը և ճանաչումը» բառերը փոխարինել «գնահատումը, ճանաչումը և հավաստագրումը» բառերով,

բ. 5-րդ կետում «արդյունքները գնահատված» բառերը փոխարինել «արդյունքների գնահատում», իսկ «համարվում են» բառերը` «համարվում է» բառերով:

5. Նախագծի 7-րդ հոդվածը «ենթաօրենսդրական» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «նորմատիվ» բառով:

6. Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածով այլևս նախատեսված չէ «և (կամ)» շաղկապը, անհրաժեշտ է նախագծի ամբողջ տեքստում կիրառված «և (կամ)» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2129-Լ
Որոշում