Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2201-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման հավելվածի «1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ» բաժնի`

ա. «Մ-2» տողի «Ավտոճանապարհի անվանումը» և «Երկարությունը (կմ)» սյունակները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«(Սյունիք) /Մ-2/ - Աղվանի- Տաթև - /Մ-2/

68»,

 

բ. «Ընդամենը» տողի «1753.12» թիվը փոխարինել «1821.12» թվով.

2) «2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկ» բաժնում`

ա. ուժը կորցրած ճանաչել հետևյալ տողը.

 

«Հ-46

/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ (Սյունիք)

68»,

 

բ. «Ընդամենը» տողի «2000.11» թիվը փոխարինել «1932.11» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2021
N 2201-Ն
Որոշում