Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2074-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 1.1-ին կետում «26500» թիվը փոխարինել «28600» թվով.

i

2) 3-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների» բառերով:

2. Որոշման N 1 հավելվածի`

i

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան ստորաբաժանում.» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան կենտրոն.» բառերով.

2) 26.1-ին, 26.3-րդ կետերից հանել «սոցիալական ապահովության» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2021
N 2074-Ն
Որոշում