ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունվարի 2022 թվականի N 13-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 24-ից մինչև հունվարի 28-ը Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղել պատվիրակություն և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Կարեն Բրուտյանինը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար Սերգեյ Աբրահամյանինը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Գարիկ Մովսեսյանինը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի սպառազինության գծով տեղակալ Դավիթ Հարությունյանինը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության մասնագետ Լիլիթ Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ Դավիթ Վիրաբյանինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի պետ Աստղիկ Բալդրյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտյոմ Ղևոնդյանինը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի հունվարի 13-ի
N 13-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Բրուտյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (միջկառավարական
հանձնաժողովի հայկական մասի նախագահ)
(26.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության պետ (միջկառավարական
հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ)
(26.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման գլխավոր վարչության պետի
պարտականությունները ժամանակավոր կատարող (միջպետական
հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)
(24.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Ա. Ղևոնդյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի
պարտականությունները կատարող
(24.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Ռ. Սարգսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
խորհրդական (24.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Գ. Մովսեսյան - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի
պետ-վարչության պետ, գնդապետ
(26.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Դ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ
վարչության պետի սպառազինության գծով տեղակալ,
գնդապետ (26.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի
գրասենյակի ռազմական անվտանգության վարչության
ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ
(24.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Ա. Բալդրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական
տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ-ի բաժնի պետ
(24.01.2022 թ.-28.01.2022 թ.)
Լ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման գլխավոր վարչության միջազգային
ռազմատեխնիկական համագործակցության վարչության
մասնագետ (24.01.2022 թ.-28.01.2022 թ.)