ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2021 թվականի N 497-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել`
1) Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն`
ա) եկամուտների գծով` 94,560,201.2 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով` 98,821,222.9 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 4,261,021.7 հազ. դրամ:
2) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2022 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2022 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի ճանապարհային շինարարություն, համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 5,394,028.6 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
(որոշումը փոփոխվել է, որը հնարավոր չէ ինկորպորացնել` 08.02.2022 թիվ 516-Ն, 15.03.2022 թիվ 537-Ն, 19.04.2022 թիվ 555-Ն, 24.05.2022 թիվ 577-Ն, 24.05.2022 թիվ 578-Ն, 24.05.2022 թիվ 579-Ն, 13.09.2022 թիվ 622-Ն, 18.10.2022 թիվ 652-Ն, 22.11.2022 թիվ 656-Ն, 22.11.2022 թիվ 657-Ն որոշումներ)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
2021 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված N 1
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
N 497-Ն որոշման
Հավելված N 2
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
N 497-Ն որոշման
Հավելված N 3
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
N 497-Ն որոշման
Հավելված N 4
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
N 497-Ն որոշման
Հավելված N 5
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
N 497-Ն որոշման
Հավելված N 6
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
N 497-Ն որոշման
Հավելված N 7
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 28-ի
N 497-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2022 թվական: