ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2022 թվականի N 41-Ա
«ՀԵՐ-ՀԵՐ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ԵՎ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 373-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 435-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ ու 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ)` 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` հետագայում օտարելու նպատակով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպելու մասին» N 373-Ա որոշման 2-րդ կետում «պաշտպանության նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելու մասին» N 435-Ա որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ընկերությունների տնօրենի հետ համատեղ ապահովել ընկերությունների կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` ընկերությունների միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները` բաժնետոմսերի վերագրանցման հետ կապված վճարներն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործընթացների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքն օտարելու վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի
Երևան