ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2022 թվականի N 78-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
i
1. Հաստատել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-392-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի հունվարի 21-ի
N 78-Ա որոշման
«ՊԵՏԱԿԱՆ ԱՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|NN |Օրենքի կիրարկումն |Իրավական ակտի|Իրավական |Իրավական |Իրավական |
|ը/կ|ապահովելու նպատակով|նախագիծը |ակտի |ակտի |ակտի |
| |ընդունման ենթակա |ներկայացնելու|նախագիծը |ընդունման |ընդունման |
| |իրավական ակտի |կամ ընդու- |ներկայաց-|առնչու- |իրավական |
| |տեսակն ու վերնագիրը|նելու համար |նելու |թյամբ |հիմքը |
| | |պատասխանատու |ժամկետ- |իրականաց- | |
| | |պետական |ները |վող միջո- | |
| | |կառավարման | |ցառման | |
| | |համակարգի | |ֆինանսական| |
| | |մարմնի | |ապահովման | |
| | |անվանումը | |աղբյուրը | |
|___|___________________|_____________|_________|__________|__________|
|1. |«Հայաստանի |ՀՀ շրջակա |2022 |Ֆինանսա- |»Պետական |
| |Հանրապետության |միջավայրի |թվականի |վորում չի |ոչ առևտ- |
| |կառավարության 2005 |նախարա- |փետրվարի |պահանջվում|րային |
| |թվականի հունվարի |րություն |3-րդ | |կազմակեր- |
| |25-ի N 224-Ն | |տասնօրյակ| |պություննե|
| |որոշման մեջ | | | |րի մասին» |
| |փոփոխություն | | | |օրենքի |
| |կատարելու մասին» | | | |16-րդ |
| |ՀՀ կառավարության | | | |հոդվածի |
| |որոշման նախագիծը | | | |1-ին մաս |
| |ՀՀ վարչապետի | | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
._____________________________________________________________________.