Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2022 թվականի N 123-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 29-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`

1) Վահան Քերոբյանինը, Արայիկ Խզմալյանինը, Ռոբերտ Խաչատրյանինը, Սիսիան Պօղոսեանինը (բացի ճանապարհածախսից) և Գայանե Անտոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի, Արամ Վարդանյանի, Ալինա Եղիազարյանի և Գոհար Գալյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին, իսկ Սիսիան Պօղոսեանի ճանապարհածախսը կատարվելու է «Շարմ հոլդինգ» ընկերության հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի հունվարի 27-ի

N 123-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Քերոբյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Մ. Սաֆարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Խզմալյան        - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Ռ. Խաչատրյան       - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         տեղակալ

 

    Գ. Անտոնյան        - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

                         մամլո քարտուղար

 

    Ս. Պօղոսեան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության

                         կոմիտեի նախագահ

 

    Լ. Օհանեսյան       - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի

                         գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Վարդանյան       - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի

                         ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Եղիազարյան      - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի

                         ներդրումների խթանման և արտաքին կապերի

                         վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Գ. Գալյան          - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի

                         ներդրողների աջակցման և հետներդրումային

                         սպասարկման վարչության պետ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.01.2022
N 123-Ա
Որոշում