ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2022 թվականի N 125-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 1036-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1036-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի հունվարի 27-ի
N 125-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թվականի հուլիսի 31-ի
N 1036-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ»: