ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2022 թվականի N 129-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ, ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԳՅՈՒՄՐՈՒ ԱՏԳ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 3.2.2-րդ միջոցառումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների, պետհամարանիշերի տրամադրմանն առնչվող գործառնությունների և այդ նպատակով մատուցվող ծառայությունների ամբողջական գործընթացը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում (Գյումրու ԱՏԳ կենտրոնում) կազմակերպելու համար բիզնես գործընթացների վերլուծության նպատակով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված բիզնես գործընթացների վերլուծության արդյունքները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի հունվարի 27-ի
N 129-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի` հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության պետ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ