ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2022 թվականի N 174-Ա
ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 2022 թվականի մարտի 13-17-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման գիշերակացի, օրապահիկի հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի 10
Երևան