ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2022 թվականի N 171-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը սահմանելու մասին» N 2296-Ն որոշման հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «նախարարի» բառը փոխարինել «և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2022 թվական: