Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1298- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2022 թվականի N 190-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1298-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վերակազմակերպելու, կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1298-Ա որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար ճանապարհաշինության բնագավառում կատարվելիք գնումների դեպքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները»:

2. Հաստատել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ճանապարհաշինության բնագավառում 2021 թվականի ընթացքում կազմակերպված գնման գործընթացների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գնման գործընթացների շրջանակներում որպես պատվիրատու գնման պայմանագրերը, ինչպես նաև դրանցով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ դնելու մասին համաձայնագրերը կնքում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնումների համակարգողի սահմանումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թ. փետրվարի 17-ի

N 190-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ

._____________________________________________________________________.

|NN |Գնման գործընթացի ծածկագիրը   |Գնման գործընթացի կազմակերպման      |

|ը/կ|                             |ամսաթիվը                           |

|___|_____________________________|___________________________________|

|1. |ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/1Շ            |4 նոյեմբերի 2021 թ.                |

|___|_____________________________|___________________________________|

|2. |ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/2Շ            |11 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|3. |ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/3Շ            |15 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|4. |ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/4Շ            |16 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|5. |ՃԴ-ԲՄԱՇՁԲ-2021/5Շ            |17 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|6. |ՃԴ-ՀԲՄԱՇՁԲ-2022/1Ս           |17 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|7. |ՃԴ-ՀԲՄԱՇՁԲ-2022/2Ս           |17 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|8. |ՃԴ-ՀԲՄԱՇՁԲ-2022/3Ս           |17 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|9. |ՃԴ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Ս           |17 նոյեմբերի 2021 թ.               |

|___|_____________________________|___________________________________|

|10.|ՃԴ-ՀԲՄԽԾՁԲ-2021/1Ն           |12 նոյեմբերի 2021 թ.               |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2022
N 190-Ա
Որոշում