ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2022 թվականի N 199-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. «UMEX/SimTEX 2022» միջոցառմանը մասնակցելու նպատակով` 2022 թվականի փետրվարի 20-ից 22-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` պատվիրակության գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի փետրվարի 18-ի
N 199-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Խաչատուրյան - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարար (պատվիրակության ղեկավար)
Ռ. Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի տեղակալ
Գ. Մանթաշյան - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարության միջազգային
համագործակցության վարչության փորձագետ