ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2022 թվականի N 220-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) որոշման վերնագրում «ամրացնելու» բառը փոխարինել «Երևան համայնքին նվիրաբերելու» բառերով.
i
2) որոշման նախաբանը «64-րդ հոդվածի 5-րդ մասի,» բառերից հետո լրացնել «605-րդ հոդվածի,» բառերով.
i
3) որոշման 3-րդ կետից հանել «` Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար» բառերը.
4) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:».
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
i
«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Երևան համայնքի հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր:».
6) որոշման 6-րդ կետի`
i
ա. 1-ին ենթակետում «մինչև 2021 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 1-ը» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «մինչև 2021 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 30-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2022 թվական: