ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2022 թվականի N 216-Ա
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանին 2022 թվականի մարտի 9-ից 11-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` ոլորտային գործընկեր նախարարների հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու և Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին` հայկական ազգային տաղավարով մասնակցելու նպատակով:
2. Վահան Քերոբյանի և Լևոն Տեր-Իսահակյանի` Կատարի Պետություն (Դոհա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 2
Երևան