ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2022 թվականի N 265-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1785-Ա և 2018 թվականի մայիսի 3-ի N 542-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 945-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման հավելվածի 3.2.2-րդ, 3.2.3-րդ, 3.2.5-րդ, 3.2.6-րդ, 3.2.7-րդ, 3.2.8-րդ, 3.5.1-ին, 3.5.4-րդ, 6.2.1-ին և 6.2.2-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման ժամկետները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով`
«2.1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայնագրի շրջանակներում չփաստաթղթավորված մնացորդային գումարի չափով կնքել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող պայմանագրեր:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 3-ի
N 265-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 11-ի
N 945-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառումների բովանդակությունը | Ժամկետ |Արժեքը |
|ը/կ | | |(հազ. |
| | | |ԱՄՆ-ի |
| | | |դոլար) |
| | |___________________|_________|
| | |պայմա- |պայմանագրի |կատարողը |
| | |նագրի |ավարտը |_________|
| | |սկիզբը | |«Ռուսատոմ|
| | | | |Սերվիս» |
| | | | |ԲԸ |
|_______|_________________________________________________________________|
|3. |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
|_______|_________________________________________________________________|
|3.2. |Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի (ԱԳՎՍՀ) արդիականացում |
| |ԱՆՎ-ի նոր արժեքների համար |
|_______|_________________________________________________________________|
|3.2.2. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|հուլիս |օգոստոս |469.5 |
| |տարածքում Օդափոխության համակարգերի |2020 թ.|2022 թ. | |
| |(ՕՀ) ելակետային տեխնիկական | | | |
| |պահանջների և արդիականացման նախագծի| | | |
| |մշակում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.3. |ԲԿՀ ՕՀ-ի արդիականացման համար |հուլիս |մայիս |1,666.5 |
| |սարքավորումների մատակարարում, |2020թ. |2022թ. | |
| |ներառյալ` համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.5. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|հուլիս |դեկտեմբեր |110.0 |
| |Օդափոխության համակարգերի (ՕՀ) |2020 թ.|2022 թ. | |
| |արդիականացման անվտանգության | | | |
| |հիմնավորում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.6. |ԱԳՎՍՀ-ի արդիականացմանն ուղղված |մայիս |հուլիս |8,327.1 |
| |շինմոնտաժային և |2020 թ.|2022 թ. | |
| |թողարկման-կարգաբերման աշխատանքների | | | |
| |կատարում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.7. |Ռեակտորային կայանքի կողմից ԱԳՎՍՀ-ի |մայիս |դեկտեմբեր |237.5 |
| |և ցայտաջրմուղային (սպրինկլերային) |2020 թ.|2022 թ. | |
| |համակարգի նկատմամբ պահանջները | | | |
| |հաստատող փաստաթղթերի մշակում, | | | |
| |հերմետիկ սենյակներում | | | |
| |պայմանների հաշվարկ, ԱԳՎՍՀ-ի | | | |
| |հեղինակային հսկողություն | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.8. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|հուլիս |դեկտեմբեր |1,040.9 |
| |Օդափոխության համակարգերի (ՕՀ) |2020 թ.|2022 թ. | |
| |արդիականացմանն ուղղված | | | |
| |շինմոնտաժային և | | | |
| |թողարկման-կարգաբերման աշխատանքների | | | |
| |կատարում | | | |
|_______|_________________________________________________________________|
|3.5. |Հուսալի սնուցման համակարգի (ՀՍՀ) արդիականացում |
|_______|_________________________________________________________________|
|3.5.1. |ՀՍՀ-ի սենյակներում Օդափոխության |դեկտեմ-|դեկտեմբեր |1,666.5 |
| |համակարգերի արդիականացման համար |բեր |2022 թ. | |
| |սարքավորումների մատակարարում, |2020 թ.| | |
| |ներառյալ` համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունները | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.5.4. |ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի |դեկտեմ-|հուլիս |2,695.0 |
| |արդիականացմանն ուղղված |բեր |2022 թ. | |
| |շինմոնտաժային և |2020 թ.| | |
| |թողարկման-կարգաբերման աշխատանքների | | | |
| |կատարում | | | |
|_______|_________________________________________________________________|
|6. | ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ |
|_______|_________________________________________________________________|
|6.2. |Շրջանառու և արտանետումային օդափոխման սարքավորումների փոխարինում |
| | (2P-1, 2P-2, 2P-3, 2B-2, 2B-4) |
|_______|_________________________________________________________________|
|6.2.1. |Օդափոխման սարքավորումների |դեկտեմ-|հուլիս |2,383.1 |
| |(2P-1, 2P-2, 2P-3, 2B-2, 2B-4) |բեր |2022 թ. | |
| |մատակարարում, ներառյալ` շեֆ-մոնտաժ,|2020 թ.| | |
| |շեֆ-կարգաբերում և | | | |
| |համապատասխանության գնահատման | | | |
| |ծառայությունները | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|6.2.2. |Օդափոխման սարքավորումների |սեպտեմ-| հունիս |184.6»: |
| |(2P-1, 2P-2, 2P-3, 2B-2, 2B-4) |բեր | 2022 թ. | |
| |փոխարինման նախագծի մշակում |2020 թ.| | |
._________________________________________________________________________.