ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 մարտի 2022 թվականի N 254-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2022 թվականի մարտի 8-9-ը աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Մանե Ադամյանինը, Արմեն Խաչատրյանինը, Քրիստինե Գրիգորյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արարատ Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Անահիտ Ավանեսյանինը, Գնել Սանոսյանինը, Արայիկ Խզմալյանինը և Արթուր Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2022 թվականի մարտի 8-ին` Երևան-Փարիզ, իսկ մարտի 9-ին` Փարիզ-Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի մարտի 8-ի
N 254-Ա որոշման
ԿԱԶՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
._____________________________________________________________________.
|Ն. Փաշինյան |- ՀՀ վարչապետ |
|_________________|___________________________________________________|

|Ա. Միրզոյան |- ՀՀ արտաքին գործերի նախարար |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ա. Ավանեսյան |- ՀՀ առողջապահության նախարար |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Գ. Սանոսյան |- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների |
| |նախարար |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Հ. Տոլմաջյան |- Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի |
| |Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ա. Խզմալյան |- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
| |նախարարի տեղակալ |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ա. Մարտիրոսյան |- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
| |նախարարի տեղակալ |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ս. Վարոսյան |- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Մ. Ադամյան |- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ա. Խաչատրյան |- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և |
| |հասարակայնության հետ կապերի վարչության պետ |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ք. Գրիգորյան |- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի |
| |վարչության գլխավոր մասնագետ |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Հ. Վարդանյան |- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական |
| |արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի |
| |կցորդ (04.03.2022թ. - 09.03.2022թ.) |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ա. Շահինյան |- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և |
| |հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Ա. Աբրահամյան |- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և |
| |հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
|_________________|___________________________________________________|
|_________________|___________________________________________________|
|Տ. Մեհրաբյան |- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և |
| |հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |