ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2022 թվականի N 276-Ա
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-414-Ն, «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-415-Ն, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-416-Ն, «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-417-Ն, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-418-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-414-Ն, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-415-Ն, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-416-Ն, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-417-Ն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-418-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի մարտի 15-ի
N 276-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-414-Ն, «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-415-Ն, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-416-Ն, «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-417-Ն, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-418-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի |Իրավական ակտի|Իրավական|Իրավական |Իրավական |
|ը/կ|վերնագիրն ու |նախագիծը |ակտի |ակտի |հիմքը |
| |տեսակը |ներկայացնելու|նախագիծը|ընդունման| |
| | |համար |ներկա- |առնչու- | |
| | |պատասխանատու |յացնելու|թյամբ | |
| | |պետական |ժամկետը |իրակա- | |
| | |կառավարման | |նացվող | |
| | |մարմինը | |միջոցա- | |
| | | | |ռումների | |
| | | | |ֆինանսա- | |
| | | | |կան ապա- | |
| | | | |հովման | |
| | | | |աղբյուրը | |
|___|__________________|_____________|________|_________|_____________|
|1. |«ՀՀ կառավարության |ՀՀ վարչապետի |2022 |Ֆինանսա- |»Միջազգային |
| |2020 թվականի |աշխատակազմի |թվականի |վորում չի|իրավական |
| |օգոստոսի 4-ի |միջազգային |հուլիսի |պահանջ- |հարցերով |
| |«Մարդու |իրավական |3-րդ |վում |ներկայացուցչի|
| |իրավունքների |հարցերով |տասն- | |մասին» օրենքի|
| |եվրոպական |ներկայացուցիչ|օրյակ | |1-ին, 2-րդ, |
| |դատարանում | | | |7-րդ, 8.1-ին,|
| |Հայաստանի | | | |8.3-րդ, 9-րդ,|
| |Հանրապետության | | | |10-րդ, 11-րդ |
| |ներկայացուցչի | | | |հոդվածներ |
| |լիազորությունների | | | | |
| |իրականացման կարգը | | | | |
| |հաստատելու մասին» | | | | |
| |N 1289-Լ որոշման | | | | |
| |մեջ փոփոխու- | | | | |
| |թյուններ և | | | | |
| |լրացումներ | | | | |
| |կատարելու մասին» | | | | |
| |ՀՀ կառավարության | | | | |
| |որոշման նախագիծը | | | | |
| |ՀՀ վարչապետի | | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________|_____________|________|_________|_____________|
|2. |«ՀՀ վարչապետի 2018|ՀՀ վարչապետի |2022 |Ֆինանսա- |»Միջազգային |
| |թվականի մայիսի |աշխատակազմի |թվականի |վորում չի|իրավական |
| |25-ի «ՀՀ վարչապետի|միջազգային |հուլիսի |պահանջ- |հարցերով |
| |աշխատակազմի |իրավական |3-րդ |վում |ներկայացուցչի|
| |կանոնադրությունը |հարցերով |տասն- | |մասին» օրենքի|
| |և կառուցվածքը |ներկայացուցիչ|օրյակ | |1-ին հոդված |
| |հաստատելու մասին» | | | | |
| |N 564-Լ որոշման | | | | |
| |մեջ փոփոխություն | | | | |
| |կատարելու մասին» | | | | |
| |ՀՀ վարչապետի | | | | |
| |որոշման նախագիծը | | | | |
| |ՀՀ վարչապետի | | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________|_____________|________|_________|_____________|
|3. |«ՀՀ վարչապետի 2019|ՀՀ վարչապետի |2022 |Ֆինանսա- |»Միջազգային |
| |թվականի օգոստոսի |աշխատակազմի |թվականի |վորում չի|իրավական |
| |23-ի «Հայաստանի |միջազգային |հուլիսի |պահանջ- |հարցերով |
| |Հանրապետության |իրավական |3-րդ |վում |ներկայացուցչի|
| |վարչապետի |հարցերով |տասն- | |մասին» օրենքի|
| |աշխատակազմի Մարդու|ներկայացուցիչ|օրյակ | |1-ին և 6-րդ |
| |իրավունքների | | | |հոդվածներ |
| |եվրոպական | | | | |
| |դատարանում | | | | |
| |Հայաստանի | | | | |
| |Հանրապետության | | | | |
| |ներկայացուցչի | | | | |
| |գրասենյակի | | | | |
| |կանոնադրությունը | | | | |
| |հաստատելու մասին» | | | | |
| |N 1181-Լ որոշման | | | | |
| |մեջ փոփոխություն- | | | | |
| |ներ և | | | | |
| |լրացումներ | | | | |
| |կատարելու մասին» | | | | |
| |ՀՀ վարչապետի | | | | |
| |որոշման նախագիծը | | | | |
| |ՀՀ վարչապետի | | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________|_____________|________|_________|_____________|
|4. |«ՀՀ վարչապետի 2021|ՀՀ վարչապետի |2022 |Ֆինանսա- |»Միջազգային |
| |թվականի դեկտեմբերի|աշխատակազմի |թվականի |վորում չի|իրավական |
| |17-ի «Միջգերատես- |միջազգային |հուլիսի |պահանջ- |հարցերով |
| |չական հանձնաժողով |իրավական |3-րդ |վում |ներկայացուցչի|
| |ստեղծելու, դրա |հարցերով |տասն- | |մասին» օրենքի|
| |կազմը և |ներկայացուցիչ|օրյակ | |1-ին հոդված |
| |աշխատակարգը | | | | |
| |հաստատելու մասին» | | | | |
| |1443-Ա որոշման | | | | |
| |մեջ փոփոխություն- | | | | |
| |ներ կատարելու | | | | |
| |մասին» ՀՀ | | | | |
| |վարչապետի որոշման | | | | |
| |նախագիծը ՀՀ | | | | |
| |վարչապետի | | | | |
| |աշխատակազմ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
._____________________________________________________________________.