Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2022 թվականի N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 32-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով,

2) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա:».

2. Որոշման 1-ին կետով սահմանված` Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգի.

1) 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Սույն կարգի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա:».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը:

Դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, իսկ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ:

Սույն կետում նշված ցուցակներում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Նշված ցուցակները լիազոր մարմին ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:».

i

3) 7-րդ կետից հանել «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին» բառերը.

4) 8-րդ կետից հանել «և համապատասխան իրավաբանական անձանց» բառերը.

5) 9-րդ կետից հանել «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին» բառերը.

i

6) 21-րդ կետի առաջին պարբերությունից հանել «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարի» բառերը, իսկ երրորդ պարբերությունից` «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին» բառերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
24.03.2022
N 18-Ն
Որոշում