ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2022 թվականի N 311-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» (AIM Global 2022) միջոցառմանը, ինչպես նաև «Էքսպո 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի փակման արարողությանը մասնակցելու նպատակով 2022 թվականի մարտի 28-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել`
1) Համբարձում Մաթևոսյանի, Աննա Գասպարյանի և Նվեր Պետրոսյանի գործուղման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վահան Քերոբյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը, իսկ Նարեկ Տերյանինը` գործուղման հետ կապված բոլոր ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Համբարձում Մաթևոսյանի, Վահան Քերոբյանի, Աննա Գասպարյանի և Նվեր Պետրոսյանի` գործուղման ընթացքում գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին.
2) Մարտին Գալստյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի մարտի 25-ի
N 311-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ
Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (27.03.2022թ.-
01.04.2022թ.) (համաձայնությամբ)
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (28.03.2022թ.-
01.04.2022թ.)
Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (28.03.2022թ.-
01.04.2022թ.)
Ա. Գասպարյան - ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական
Ն. Պետրոսյան - ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական