(ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 1545-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2022 թվականի N 315-Ա
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետով`
1. Հաստատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի մարտի 29-ի
N 315-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մանասյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Դ. Հակոբյան - իրավաբանական գիտությունների թեկնածու
Ռ. Գրիգորյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Ա. Գեղամյան - իրավաբանական գիտությունների թեկնածու
Լ. Հակոբյան - իրավագիտության մագիստրոս