Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2022 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

i

«5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:».

2) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա համար` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 25-ը:».

3) Որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

23 մարտի 2022 թ.

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի մարտի 23-ի

N 121-Ն որոշմամբ

 

Հավելված N 5

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 29-ի

N 494-Ն որոշմամբ

 

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար

հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների

դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների

վերաբերյալ հաշվետվության ձև

 

_____________________________________________

                         (ընկերության անվանումը)

 

___________թվական

 

._____________________________________________________________________.

|N  |Ցուցանիշի անվանումը                              |Արժեքը,        |

|   |                                                 |(ՀՀ դրամ,      |

|   |                                                 |առանց ԱԱՀ)     |

|___|_________________________________________________|_______________|

|1. | Ընդհանուր հասույթ, այդ թվում`                   |               |

|___|_________________________________________________|_______________|

|1) |կարգավորվող գործունեությունից, այդ թվում`        |               |

|___|_________________________________________________|_______________|

|ա. |շարժական կապի ծառայություններից, այդ թվում`      |               |

|___|_________________________________________________|_______________|

|ա1.|ձայնային ծառայությունից                          |               |

|___|_________________________________________________|_______________|

|ա2.|տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության   |               |

|   |ծառայությունից                                   |               |

|___|_________________________________________________|_______________|

|ա3.|կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից   |               |

|___|_________________________________________________|_______________|

|ա4.|փոխկապակցման ծառայությունից                      |               |

|___|_________________________________________________|_______________|

|ա5.|այլ ծառայություններից                            |               |

|___|_________________________________________________|_______________|

|բ. |ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում`     |               |

|___|_________________________________________________|_______________|

|բ1.|ձայնային ծառայությունից                          |               |

|___|_________________________________________________|_______________|

|բ2.|տվյալների հաղորդման և  ինտերնետ հասանելիության   |               |

|   |ծառայությունից                                   |               |

|___|_________________________________________________|_______________|

|բ3.|փոխկապակցման ծառայությունից                      |               |

|___|_________________________________________________|_______________|

|բ4.|կապուղիների վարձակալության ծառայությունից        |               |

|___|_________________________________________________|_______________|

|բ5.|այլ ծառայություններից                            |               |

|___|_________________________________________________|_______________|

|2) |չկարգավորվող գործունեությունից                   |               |

._____________________________________________________________________.

 

    ______________________________     __________________________

    /իրավասու անձի ստորագրություն/     /անուն, ազգանուն/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 մարտի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.03.2022
N 121-Ն
Որոշում