Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՓԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՓԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2022 թվականի N 370-Ա

 

ԱՐՓԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ ու 22-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) վճիռների և որոշումների կատարման վարչության պետ Արփինե Առաքելյանին, գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Անահիտ Հարությունյանին և գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանին 2022 թվականի ապրիլի 25-28-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` ամփոփ դատավճիռների կազմման նոր ընթացակարգին և առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով:

2. Գործուղվող աշխատողներին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2022
N 370-Ա
Որոշում