ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2022 թվականի N 383-Ա
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թվականի ապրիլի 13-ի
N 383-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (Ն. Մանուկյան)
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (Վ. Հովհաննիսյան)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (Ռ. Խաչատրյան)
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (Ն. Պետրոսյան)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Շ. Ներսիսյան)
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական (Ս. Հովհաննիսյան)
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության փորձագետ (Ա. Անդրիասյան)
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի պաշտոնակատար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության խորհրդական (Ա. Գրիգորյան)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ (Տ. Խալաթյան)
«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր (համաձայնությամբ)
«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական անվտանգության հարցերով (համաձայնությամբ)