ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 ապրիլի 2022 թվականի N 513-Ն
 
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
      i 
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2022 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2. 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4. 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2022 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
5. 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
6. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2022 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին` համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:
11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) մինչև 2022 թվականի մայիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.
2) մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2022 թ. ապրիլի 15
Երևան
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 513-Ն որոշման
 
ԿԱԶՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ
ՀՀ ոստիկանության պետ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ-ծառայության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 513-Ն որոշման
 
ԿԱԶՄ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|Տարածքային         |Հանձնաժողովների անդամներ                         |
|ստորաբաժանումներ   |                                                 |
|___________________|_________________________________________________|
|Երևան              |Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)         |
|Երևանի  N 1        |Երևան  քաղաքի ոստիկանության վարչության պետ       |
|Երևանի  N 2        |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության                     |
|Երևանի  N 3        |Երևանի  ռազմական ոստիկանության բաժնի պետ         |
|Երևանի  N 4        |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Երևանի  N 1, N 2, N 3 և  N 4 տարածքային          |
|                   |ստորաբաժանումների ղեկավարներ                     |
|                   |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և      |
|                   |զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ       |
|                   |(հանձնաժողովի քարտուղար)                         |
|___________________|_________________________________________________|
|Արագածոտն          |Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)        |
|Արագածոտնի մարզի   |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական   |
|                   |ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ        |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար|
|                   |Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային            |
|                   |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի        |
|                   |քարտուղար)                                       |
|___________________|_________________________________________________|
|Արարատ             |Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)           |
|Արարատի մարզի      |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական    |
|                   |ոստիկանության բաժնի պետ                          |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար   |
|                   |Արարատի մարզպետարանի զորահավաքային               |
|                   |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի        |
|                   |քարտուղար)                                       |
|___________________|_________________________________________________|
|Արմավիր            |Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)          |
|Արմավիրի մարզի     |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական   |
|                   |ոստիկանության բաժնի պետ                          |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար  |
|                   |Արմավիրի մարզպետարանի զորահավաքային              |
|                   |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի        |
|                   |քարտուղար)                                       |
|___________________|_________________________________________________|
|Գեղարքունիք        |Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)      |
|Գեղարքունիքի մարզի |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական  |
|                   |ոստիկանության բաժանմունքի պետ                    |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման      |
|                   |ղեկավար                                          |
|                   |Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային          |
|                   |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի        |
|                   |քարտուղար)                                       |
|___________________|_________________________________________________|
|Լոռի               |Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)             |
|Լոռու մարզի        |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական   |
|                   |ոստիկանության բաժնի պետ                          |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար     |
|                   |Լոռու մարզպետարանի զորահավաքային                 |
|                   |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի        |
|                   |քարտուղար)                                       |
|___________________|_________________________________________________|
|Կոտայք             |Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)           |
|Կոտայքի մարզի      |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական   |
|                   |ոստիկանության բաժնի պետ                          |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար   |
|                   |Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և   |
|                   |հանրապետական գործադիր մարմինների հարցերով        |
|                   |վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)          |
|___________________|_________________________________________________|
|Շիրակ              |Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)            |
|Շիրակի մարզի       |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու ռազմական   |
|                   |ոստիկանության բաժանմունքի պետ                    |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման|
|                   |ղեկավար                                          |
|                   |Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և    |
|                   |հանրապետական գործադիր մարմինների հարցերով        |
|                   |վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)          |
|___________________|_________________________________________________|
|Սյունիք            |Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)          |
|Սյունիքի մարզի     |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի և  Կապանի   |
|                   |ռազմական ոստիկանության բաժինների պետեր           |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Սյունիքի մարզպետարանի հանրապետական գործադիր      |
|                   |մարմինների տարածքային ստորաբաժանումների          |
|                   |գործունեության համակարգման բաժնի պետ             |
|                   |(հանձնաժողովի քարտուղար)                         |
|___________________|_________________________________________________|
|Վայոց ձոր          |Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)        |
|Վայոց ձորի մարզի   |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական      |
|                   |ոստիկանության բաժնի պետ                          |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային          |
|                   |ստորաբաժանման ղեկավար                            |
|                   |Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային            |
|                   |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի        |
|                   |քարտուղար)                                       |
|___________________|_________________________________________________|
|Տավուշ             |Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)           |
|Տավուշի մարզի      |Մարզային ոստիկանության վարչության պետ            |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի  ռազմական    |
|                   |ոստիկանության բաժնի պետ,                         |
|                   |ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական      |
|                   |ոստիկանության բաժնի պետ                          |
|                   |ՀՀ ՊՆ զորակոչային և  զորահավաքային համալրման     |
|                   |ծառայության                                      |
|                   |Տավուշի մարզի N 1 և  N 2 տարածքային ստորաբաժանման|
|                   |ղեկավարներ                                       |
|                   |Տավուշի մարզպետարանի զորահավաքային               |
|                   |նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի        |
|                   |քարտուղար)                                       |
._____________________________________________________________________.
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 15-ի
N 513-Ն որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
    Վահե Կորյունի Հակոբյան         - հանձնաժողովի նախագահ
                                     (ՀՀ առողջապահության նախարարության
                                     գլխավոր քարտուղարի տեղակալ)
 
    Գարիկ Սմբատի Սարգսյան          - հանձնաժողովի նախագահի տեղակալ
                                     (օտոլարինգոլոգ)
 
    Արմեն Վահանի Սաֆարյան          - ՀՀ առողջապահության նախարարության
                                     ներկայացուցիչ
 
    Էդուարդ Արմենի Ավագյան         - թերապևտ
 
    Գարիկ Գագիկի Մուրադյան         - թերապևտ
 
    Հարություն Վահրամի Ղռմաջյան    - սրտաբան
 
    Գագիկ Սարիբեկի Հակոբյան        - սրտաբան
 
    Արշակ Վարդգեսի Ղազարյան        - նյարդաբան
 
    Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան        - նյարդաբան
 
    Սահակ Աշոտի Հակոբյան           - մաշկաբան
 
    Էդուարդ Տիգրանի Վարդանյան      - ուրոլոգ
 
    Դավիթ Գևորգի  Փթուկյան         - վիրաբույժ
 
    Թեհրան Ֆրիկի Նավիկյան          - վնասվածքաբան
 
    Լևոն  Գագիկի Ներսիսյան         - վնասվածքաբան
 
    Արթուր Լիոնիկի Մինասյան        - օտոլարինգոլոգ
 
    Հրանտ Ալեքսանի Շահինյան        - ակնաբույժ
 
    Եղիշե Ալիկի Բաղդասարյան        - ակնաբույժ
 
    Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան        - հոգեբույժ
 
Լուսինե Անդրանիկի Արզումանյան - հոգեբույժ
 
    Նարեկ Հովիկի Ջամալյան          - հանձնաժողովի քարտուղար, համակարգչային
                                     օպերատոր
 
Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2022 թվական: