ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2022 թվականի N 391-Ա
ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանին 2022 թվականի ապրիլի 26-ից 29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵԱՏՄ Ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական կոմիտեին կից` ԵԱՏՄ անդամ երկրներում աուդիտի ոլորտում ծառայությունների մատուցման միասնական շուկայի ձևավորման աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Ալավերդյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառման վճարը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Ալավերդյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի 15
Երևան