Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2022 թվականի N 280-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի նախաձեռնած «Գագարին» ներդրումային ծրագրի հիմնադրույթների քննարկման, դրանց ամփոփման և ծրագրի մշակման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման աշխատանքների իրականացման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, հաստատել դրա կազմը և աշխատակարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան     

 

2022 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

2022 թվականի ապրիլի 18-ի

N 280-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

- ՀՀ առողջապահության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

- ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

- ՀՀ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանի` համապատասխան ոլորտը համակարգող օգնական

- «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)

- «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)

- «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

2022 թվականի ապրիլի 18-ի

N 280-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի նախաձեռնած «Գագարին» ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) հիմնադրույթների քննարկման, դրանց ամփոփման և ծրագրի մշակման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Աշխատանքային խմբին վերապահվում են հետևյալ գործառույթները`

1) ծրագրի հիմնադրույթների վերաբերյալ քննարկումներ, դրանց ամփոփում և ծրագրի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի հիմնադրույթների և նախագծերի մշակում.

3) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավմանն ու պլանավորմանն ուղղված առաջարկությունների քննարկում.

4) ծրագրի կամ դրա առանձին բաղադրիչների իրականացման համապատասխան ընթացակարգերի և պատասխանատուների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

5) այլ լիազորություններ, որոնք ուղղված կլինեն ծրագրի իրականացման հիմնախնդիրների լուծմանը և համակարգմանը:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Աշխատանքային խումբն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են, ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 8-րդ կետին համապատասխան:

5. Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:

6. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում աշխատանքային խմբի նիստը կարող է վարել անդամներից մեկը` աշխատանքային խմբի ղեկավարի առաջարկությամբ:

7. Աշխատանքային խմբի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային խմբի ղեկավարի զեկուցմամբ:

8. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

9. Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն երկու երրորդը:

10. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա աշխատանքային խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

11. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ աշխատանքային խմբի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

12. Աշխատանքային խմբի անդամներն աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են (բանավոր, գրավոր, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով) նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ: Աշխատանքային խմբի նիստերը կարող են իրականացվել նաև արտագնա, ինչպես նաև առցանց կամ հեռավար կարգով:

13. Աշխատանքային խմբի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական պաշտոնյաներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, տեղական և միջազգային փորձագետներ, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

14. Աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստի օրակարգի հարցերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր նախապատրաստելու նպատակով` նախնական քննարկումներ կազմակերպելու համար, կարող են հրավիրվել խորհրդակցություններ` աշխատանքային խմբի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

15. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) ներկայացնում է աշխատանքային խումբն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

4) համակարգում է աշխատանքային խմբի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.

5) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և նիստերի արձանագրությունները, աշխատանքային խմբի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերը.

6) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.

7) աշխատանքային խմբի հաստատմանն է ներկայացնում աշխատանքային խմբի նիստի օրակարգը.

8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Աշխատանքային խմբի անդամն իրավունք ունի`

1) գրավոր հարցեր ներկայացնելու աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ` աշխատանքային խմբի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին:

17. Աշխատանքային խմբի անդամը պարտավոր է`

1) մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Աշխատանքային խմբի անդամը` իր պաշտոնից ազատվելու պահից, կորցնում է անդամակցությունն աշխատանքային խմբին:

19. Աշխատանքային խմբի անդամի նիստին մասնակցության անհնարինության դեպքում, տվյալ անդամը դրա մասին նախօրոք պետք է գրավոր (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով) տեղեկացնի աշխատանքային խմբի ղեկավարին` նշելով նիստին չմասնակցելու պատճառը և իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը):

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Աշխատանքային խմբի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին:

21. Աշխատանքային խմբի քարտուղարությունն աշխատանքային խմբի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում աշխատանքային խմբի անդամներին.

2) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է աշխատանքային խմբի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է աշխատանքային խմբի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է աշխատանքային խմբի որոշումների տրամադրումն աշխատանքային խմբի անդամներին, համապատասխան կազմակերպություններին և մարմիններին, պաշտոնատար և այլ շահագրգիռ անձանց.

7) տեղեկացնում է աշխատանքային խմբի անդամներին 14-րդ կետում նշված խորհրդակցությունների վերաբերյալ:

 

 

pin
Փոխվարչապետ
18.04.2022
N 280-Ա
Որոշում