Սեղմել Esc փակելու համար:
ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԵՎ ՖԼՈՐԱ ԱԹՈՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2022 թվականի N 418-Ա

 

ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԵՎ ՖԼՈՐԱ ԱԹՈՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին 2022 թվականի մայիսի 9-11-ը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդականներ Գայանե Այվազյանին 2022 թվականի մայիսի 8-10-ը և Ֆլորա Աթոյանին 2022 թվականի մայիսի 10-12-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` «Arabian Travel Market 2022» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Սիսիան Պօղոսեանի, Գայանե Այվազյանի և Ֆլորա Աթոյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.04.2022
N 418-Ա
Որոշում