ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2022 թվականի N 419-Ա
ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հակոբյանին 2022 թվականի ապրիլի 27-ից 29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` տրանսֆերային գնագոյացման հարցերով Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության աշխատակիցների հետ փորձի փոխանակման նպատակով:
2. Նաիրուհի Ավետիսյանի և Անդրանիկ Հակոբյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի 22
Երևան