Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի 1-ին հոդվածով հաստատված` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 2. Կանոնագրքի 2-րդ հավելվածում`

1) «Կանոնադրություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշի մասին» բառերը հանել.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զորամասի մարտական դրոշի կանոնադրությունը, մարտական դրոշի նկարագիրը և մարտական դրոշի վկայագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:».

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զորամասին մարտական դրոշ և շքանշաններ հանձնելու կարգը».

2) 3-րդ մասի երկրորդ նախադասության «տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը» բառերը փոխարինել «տրվում է նաև մարտական դրոշի վկայագիրը» բառերով.

3) 8-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարտական դրոշը հանձնողն ընթերցում է մարտական դրոշի վկայագիրը, որից հետո մարտական դրոշը և մարտական դրոշի վկայագիրը փոխանցում է զորամասի հրամանատարին:».

4) 9-րդ մասի առաջին նախադասության «պահպանագիրը» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով.

5) 17-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջև ընթերցում է զորամասը շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, որից հետո հրամանագիրը և շքանշանի վկայականը հանձնում է զորամասի հրամանատարին, իսկ շքանշանն ամրացնում է մարտական դրոշին:».

6) 19-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված դեպքում ընթերցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգևատրելու մասին, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանը` զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին:».

7) 21-րդ մասի երկրորդ պարբերության «պահպանագրում» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագրում» բառերով.

8) 22-րդ մասում`

ա. երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունների «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով,

բ. հինգերորդ պարբերության «նրանց պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշների վկայագրերը» բառերով.

9) 32-րդ մասի առաջին պարբերության «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ և 153-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. հունվարի 10
Երևան
ՀՕ-1-Ն

 

pin
ՀՀ 20.12.2017
N ՀՕ-1-Ն օրենք