010.0283.271201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Բացի սույն հոդվածում նշված դեպքերից, տարեկան պետական տուրք վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (իրավունքները, թույլտվությունները, լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1.1. բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման բազային տուրքի
համար` տարեկան 1000-ապատիկի չափով
2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2.1 դեղերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով
2.2 դեղերի առևտրի համար` տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով
2.3 դեղաբույսերի առևտրի համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
2.4 դեղատնային գործունեության համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
2.5 կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի բազային տուրքի
կողմից բժշկական օգնության և սպասարկման 50-ապատիկի չափով
իրականացման համար` տարեկան 2.6 գենետիկ ինժեներիայի գործունեության համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով 2.7 բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական բազային տուրքի
ծրագրերի իրականացման համար` տարեկան 300-ապատիկի չափով
3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
3.1 արտարժույթի առուվաճառքի համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
3.2 արտարժույթի առուվաճառքի սակարկությունների բազային տուրքի
կազմակերպման համար` տարեկան 200-ապատիկի չափով
4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 4.1 արժեթղթերի ձևաթղթերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով 4.2 արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության բազային տուրքի
համար` տարեկան 200-ապատիկի չափով
5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
5.1 բանկային գործունեության համար` տարեկան բազային տուրքի
3000-ապատիկի չափով
5.2 գրավատների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
5.3 ինվեստիցիոն ընկերությունների, ինվեստիցիոն բազային տուրքի
հիմնադրամների գործունեության համար` տարեկան 200-ապատիկի չափով
5.4 ապահովագրական գործունեության իրականացման բազային տուրքի
համար` տարեկան 300-ապատիկի չափով
5.5 ինկասացիոն ծառայությունների մատուցման բազային տուրքի
համար` տարեկան 300-ապատիկի չափով
5.6 ապահովագրական բրոքերային և ապահովագրության բազային տուրքի
գծով միջնորդային գործունեության իրականացման 100-ապատիկի չափով
համար` տարեկան 5.7 աուդիտորական ծառայությունների իրականացման համար`
ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի
250-ապատիկի չափով
6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
6.1 անասնաբուժության համար` տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
6.2 տոհմային անասնաբուծության համար` տարեկան բազային տուրքի
5-ապատիկի չափով
7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ
7.1 բնական գազի ներկրման համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
7.2 բնական գազի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի
15000-ապատիկի չափով
7.3 բնական գազի բաշխման համար` տարեկան բազային տուրքի
15000-ապատիկի չափով
7.4 բնական գազի արտահանման համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
7.5 էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում`
7.5.1 մինչև 6 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության բազային տուրքի
կայանների համար` տարեկան 100-ապատիկի չափով
7.5.2 6-15 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության բազային տուրքի
կայանների համար` տարեկան 1000-ապատիկի չափով
7.5.3 15-25 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության բազային տուրքի
կայանների համար` տարեկան 2500-ապատիկի չափով
7.5.4 25-50 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության բազային տուրքի
կայանների համար` տարեկան 5000-ապատիկի չափով
7.5.5 50 մՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների բազային տուրքի
համար` տարեկան 15000-ապատիկի չափով
7.6 էլեկտրական էներգիայի ներկրման համար` տարեկան բազային տուրքի
5000-ապատիկի չափով
7.7 էլեկտրական էներգիայի հաղորդման համար` տարեկան բազային տուրքի
15000-ապատիկի չափով
7.8 էլեկտրական էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի
30000-ապատիկի չափով
7.9 էլեկտրական էներգիայի արտահանման համար` տարեկան բազային տուրքի
5000-ապատիկի չափով
7.10 ջերմային էներգիայի արտադրության համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.11 ջերմային էներգիայի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.12 ջերմային էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
7.13 էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման բազային տուրքի
համակարգերի օպերատորի ծառայությունների համար` 5000-ապատիկի չափով
տարեկան
7.14 էներգետիկ շուկային մատուցվող ծառայությունների բազային տուրքի
համար` տարեկան 5000-ապատիկի չափով
7.15 էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բազային տուրքի
բնական գազի համակարգերում նոր արտադրական 100-ապատիկի չափով
հզորությունների կառուցման (վերականգնման)
համար` տարեկան
8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
8.1 հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման բազային տուրքի
համար 25-ապատիկի չափով
8.2 միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի բազային տուրքի
իրականացման համար 25-ապատիկի չափով
8.3 հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար բազային տուրքի
25-ապատիկի չափով 8.4 միջին մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բազային տուրքի
բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) 300-ապատիկի չափով
իրականացման համար` տարեկան
8.5 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի բազային տուրքի
(բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական 300-ապատիկի չափով
ծրագրերի) իրականացման համար` տարեկան
9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
9.1 հեռախոսային ծառայությունների մատուցման բազային տուրքի
համար` տարեկան 1000-ապատիկի չափով
9.2 հեռագրային կապի ծառայությունների մատուցման բազային տուրքի
համար` տարեկան 500-ապատիկի չափով
9.3 տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման բազային տուրքի
համար` տարեկան 100-ապատիկի չափով
9.4 ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման բազային տուրքի
ծառայությունների մատուցման համար` տարեկան 1000-ապատիկի չափով
9.5 9 կիլոհերցից բարձր և 400 տիրույթի բազային տուրքի
ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրության, 200-ապատիկի չափով
առևտրի կամ ներմուծման համար` տարեկան
9.6 հեռուստառադիոհաղորդումների արտադրության բազային տուրքի
համար` տարեկան 300-ապատիկի չափով
9.7 հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բազային տուրքի
համար` տարեկան 300-ապատիկի չափով
9.8 հեռուստառադիոհաղորդումների արտադրության և բազային տուրքի
հեռարձակման համար` տարեկան 600-ապատիկի չափով
10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
10.1 մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո բազային տուրքի
ապրանքների պահպանության համար` տարեկան 1000-ապատիկի չափով
10.2 անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության բազային տուրքի
ներքո ապրանքների իրացման համար` տարեկան 500-ապատիկի չափով
10.3 ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության բազային տուրքի
գործունեության համար` տարեկան 2000-ապատիկի չափով
10.4 մաքսային միջնորդական գործունեության համար` տարեկան բազային տուրքի
200-ապատիկի չափով 10.5 մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով
11. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ
11.1 միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների բազային տուրքի
տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների 100-ապատիկի չափով
և պահեստարանների հրապարակ ընտրելու, պատրաստելու,
շահագործման հանձնելու, շահագործելու, օգտագործելու,
սպասարկելու, շահագործումից հանելու աշխատանքներ
իրականացնելու համար` տարեկան
11.2 միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ բազային տուրքի
թափոնների հետ աշխատանքներ իրականացնելու, այդ 300-ապատիկի չափով
թվում` դրանք փոխադրելու, օգտագործելու, պահելու,
վերամշակելու և թաղելու համար` տարեկան
11.3 միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութեր, բազային տուրքի
ռադիոակտիվ թափոններ, հատուկ սարքավորումներ, 200-ապատիկի չափով
տեխնոլոգիաներ ներմուծելու ու արտահանելու
համար` տարեկան
11.4 ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների բազային տուրքի
համար նյութեր, սարքավորումներ, համակարգեր 200-ապատիկի չափով
նախագծելու և պատրաստելու համար` տարեկան
11.5 ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, բազային տուրքի
դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի 150-ապատիկի չափով
փորձաքննության համար` տարեկան
12. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
12.1 վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, բազային տուրքի
պահպանման, փոխադրման և տեղադրման համար` տարեկան 200-ապատիկի չափով
13. ՈՐԱԿԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
13.1 չափման միջոցների արտադրության և նորոգման բազային տուրքի
համար` տարեկան 25-ապատիկի չափով
14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
14.1 վիճակախաղերի կազմակերպման գործունեության բազային տուրքի
շրջանակներում յուրաքանչյուր վիճակախաղի 25000-ապատիկի չափով
կազմակերպման համար` տարեկան
14.2 յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի բազային տուրքի
կազմակերպման համար` տարեկան 5000-ապատիկի չափով
14.3 յուրաքանչյուր վայրում խաղատան կազմակերպման բազային տուրքի
համար` տարեկան 25000-ապատիկի չափով
15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ
15.1 չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի բազային տուրքի
գործունեության համար` տարեկան 15000-ապատիկի չափով
15.2 չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի բազային տուրքի
գործունեության համար` տարեկան 10000-ապատիկի չափով
15.3 երկաթուղային տրանսպորտի գործունեության բազային տուրքի
կազմակերպման համար` տարեկան 1000-ապատիկի չափով
16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 16.1 կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության
փաստաթղթերի մշակման, ինժեներական հետազննման և
փորձաքննության համար, ըստ քաղաքաշինության
հետևյալ ոլորտների`
- քաղաքացիական` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- արդյունաբերական` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- տրանսպորտային` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- հիդրոտեխնիկական` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- էներգետիկ` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- կապի` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
- հատուկ` տարեկան բազային տուրքի
25-ապատիկի չափով
16.2 կապիտալ շինարարության իրականացման համար,
ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`
- քաղաքացիական` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
- արդյունաբերական` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
- տրանսպորտային` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
- հիդրոտեխնիկական` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
- էներգետիկ` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
- կապի` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
- հատուկ` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
17. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴԵՐՔԻ և ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ) ԲՆԱԳԱՎԱՌ
17.1 ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների բազային տուրքի
յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) 10000-ապատիկի չափով
համար` տարեկան 17.2 վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի բազային տուրքի
օգտագործման (շահագործման) համար` տարեկան 50-ապատիկի չափով
17.3 շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` բազային տուրքի
երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և 500-ապատիկի չափով
բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի
օգտագործման (շահագործման) համար` տարեկան
17.4 գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի բազային տուրքի
օգտագործման (շահագործման) համար` տարեկան 1000-ապատիկի չափով
17.5 մետաղագործական, քիմիական, թեթև և բազային տուրքի
արդյունաբերության այլ ճյուղերի հումքի 1000-ապատիկի չափով
յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման
(շահագործման) համար` տարեկան
17.6 հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ բազային տուրքի
հանքահորի օգտագործման (շահագործման) 5000-ապատիկի չափով
համար` տարեկան
18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
18.1 լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների բազային տուրքի
վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների 25-ապատիկի չափով
իրականացման համար` տարեկան
18.2 օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ոչ բազային տուրքի
պաշտոնական հրատարակման, բազմացման կամ 20-ապատիկի չափով
պաշտոնական վերահրատարակման համար` տարեկան
18.3 անվճարունակ կազմակերպությունների բազային տուրքի
անվճարունակության գործերով կառավարչի 25-ապատիկի չափով
գործունեության իրականացման համար` տարեկան
18.4 տեղագրական և կադաստրային քարտեզագրման բազային տուրքի
համար` տարեկան 50-ապատիկի չափով
18.5 անշարժ գույքի գնահատման համար` տարեկան բազային տուրքի
150-ապատիկի չափով
18.6 ռիելտորական գործունեության համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
18.7 սննդամթերքի (բացառությամբ սույն կետի 18.8-րդ բազային տուրքի
ենթակետում նշվածների) արտադրության համար` տարեկան 25-ապատիկի չափով 18.8 թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից բազային տուրքի
էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան 15000-ապատիկի չափով
19. Բացի սույն հոդվածի 1-18.8-րդ կետերում, ինչպես նաև
19.1-րդ հոդվածում նշված դեպքերից`
ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
20. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ
տեսակը տալու համար
սահմանված
դրույքաչափի
կրկնակի չափով,
բայց ոչ ավելի
բազային տուրքի
24-ապատիկից
21. լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի բազային տուրքի
կամ կորցրած ներդիրի կրկնօրինակը տալու համար 10-ապատիկի չափով
22. լիցենզիայի վերաձևակերպման համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
23. լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց բազային տուրքի
տեղեկությունների տրամադրման համար եռապատիկի չափով
24. լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար բազային տուրքի
եռապատիկի չափով
25. այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն տվյալ լիցենզիայի
գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան տրման համար
սահմանված
պետական տուրքի
դրույքաչափի
50 տոկոսի չափով
Տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տուրքը շարունակում է վճարվել սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: Լիցենզիայի գործողության ժամկետը ոչ լրիվ տարով երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է` հաշվի առնելով լիցենզիայի գործողության ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 34-րդ հոդվածի երրորդ մասում «նախորդ» բառը փոխարինել «առաջին» բառով, և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու (բացառությամբ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքերի) մասին լիազոր մարմինների որոշումները վերադասության կամ դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում սույն մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու որոշման ընդունման օրվանից մինչև այդ որոշումն անվավեր ճանաչվելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
i
Սույն օրենքով տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ դարձած այն լիցենզիաների տրման համար, որոնց գործողության ժամկետը տվյալ լիցենզիաների տրամադրման պահին գործող պայմաններով լրանում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը, 2002 թվականը ներառող գործողության ժամկետի համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը չի վճարվում:
2002 թվականի ընթացքում լիցենզիաների գործողության ժամկետը լրանալուց հետո լիցենզիաների ժամկետի երկարաձգման և (կամ) նոր լիցենզիաներ տրվելու դեպքում տարեկան պետական տուրքը գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով և չափերով:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին 2002 թվականը և հետագա տարիները ներառող գործողության ժամկետ ունեցող լիցենզիաների տրման համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարումը կատարվում է 2002 թվականի ընթացքում` մինչև տվյալ լիցենզիան ուժի մեջ մտնելու օրը:
(4-րդ մասը փոփ. 22.02.07 ՀՕ-121-Ն օրենք)
27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-283