Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 մարտի 2017 թվականի N 236-Ա/2

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. N 647-Ա/Ք հրամանի`

1) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`

 ա. «051 Կենսաբանական գիտություններ» բաժնի «051101.00.7 Կենսաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «051101.11.7 Կենդանաբանություն և մակաբուծություն» և «051101.12.7 Բժշկական սնկաբանություն և կիրառական բուսաբանություն» տողերով.

  բ. «0413 Կառավարում և վարչարարություն» բաժնի «041301.00.7 Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «041301.27.7 Մարդկային ռեսուրսների կառավարում» տողով.

գ. «0232 Լեզվաբանություն» բաժնի «023201.00.7 Լեզվաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «023201.10.7 Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» տողով.

դ. «0713 Էներգետիկա և էլեկտրատեխնիկա» բաժնի «071301.00.7 Էներգետիկա» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «071301.06.7 Էներգաարդյունավետ և էներգախնայողական տեխնոլոգիաներ» տողով.

 ե. «0312 Քաղաքագիտություն» բաժնի «031201.00.7 Քաղաքագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031201.12.7-Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» տողով.

զ. «0313 Հոգեբանություն» բաժնի «031301.00.7 Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «031301.15.7 Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն» տողով:

է. «0413 Կառավարում և վարչարարություն» բաժնի «041301.00.7 Կառավարում» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «041301.03.7 Պետական և մունիցիպալ կառավարում» տողը և այն լրացնել նոր` «041301.03.7 Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» տողով.

ը. «051 Կենսաբանական գիտություններ» բաժնի «051101.00.7 Կենսաբանություն» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «051101.03.7 Գենետիկա և բջջաբանություն», «051101.05.7 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա» և «051101.06.7 Էկոլոգիա և բնության պահպանություն» տողերը և այն լրացնել նոր` «051101.03.7 Ընդհանուր և մոլեկուլային գենետիկա», «051101.05.7 Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» և «051101.06.7 Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» տողերով.

թ. «0314 Սոցիոլոգիա» բաժնի «031401.00.7 Սոցիոլոգիա» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «031401.03.7 Միգրացիայի և կոնֆլիկտների ուսումնասիրություններ» տողը և այն լրացնել նոր` «031401.03.7 Սոցիալական անվտանգություն և միգրացիոն քաղաքականություն» տողով.

ժ. «0222 Պատմություն և հնագիտություն» բաժնի «022202.00.7 Հնագիտություն» մասնագիտության 3-րդ սյունակից հանել «022202.01.7 Հնագիտություն և ազգագրություն» տողը և այն լրացնել նոր` «022202.01.7 Հնագիտություն և ազգաբանություն» տողով:

 

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.03.2017
N 236-Ա/2
Հրաման