ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 նոյեմբերի 2016 թվականի N 1281-Ա/2
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՄ. 647-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերը հաստատելու մասին» հմ. 647-Ա/Ք հրամանի`
1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (բակալավր ու անընդհատ և ինտեգրացված) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`
ա. «0732-Շենքերի և քաղաքային ճարտարագիտություն» բաժնի «073201.00.6-Շինարարություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «073201.10.6-Հիդրոտեխնիկական շինարարություն» տողով.
բ. «0732-Շենքերի և քաղաքային ճարտարագիտություն» բաժնի «073201.00.6-Շինարարություն» մասնագիտության 3-րդ սյունակի «073201.03.6-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «073201.03.6-Ջրամատակարարում և ջրահեռացում» տողով.
գ. «0531-Քիմիա» բաժնի «053101.00.6-Քիմիա» մասնագիտության 3-րդ սյունակի «053101.03.6-Սննդի անվտանգություն» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «053101.04.6-Սննդի անվտանգություն» տողով:
2) Հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոս) մասնագիտությունների կրթական ծրագրերի» ցանկում`
ա. «0732-Շենքերի և քաղաքային ճարտարագիտություն» բաժնի «073201.00.7-Շինարարություն» մասնագիտության 3-րդ սյունակը լրացնել նոր` «073201.10.7-Հիդրոտեխնիկական շինարարություն» տողով.
բ. «0732-Շենքերի և քաղաքային ճարտարագիտություն» բաժնի «073201.00.7-Շինարարություն» մասնագիտության 3-րդ սյունակի «073201.03.7-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «073201.03.7 Ջրամատակարարում և ջրահեռացում» տողով:
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ