Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ ...

 

 

010.0298.020302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 6-ին

 

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին նախադասության «ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

i

ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ մաս.

«Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է դրամական փոխհատուցում ամսական 2000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին` 2500 դրամի չափով: Այն վետերանները, ովքեր օգտվում են ուղևորատար տրանսպորտի միջոցներով անվճար երթևեկելու իրավունքից, վերը նշված դրամական փոխհատուցումը չեն ստանում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցուցակի և սահմանած կարգի:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

2 մարտի 2002 թ.

ՀՕ-298

 

 

pin
ՀՀ 06.02.2002
N ՀՕ-298 օրենք