ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2022 թվականի N 450-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով` 2022 թվականի մայիսի 1-ից 2-ը ներառյալ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ճանապարհածախսի, գիշերավարձի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) և օրապահիկի ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. ապրիլի 28-ի
N 450-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի
քարտուղար (պատվիրակության ղեկավար)
Ա. Մուսախանյան - Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի
գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական
անվտանգության վարչության խորհրդական`
կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին
գործառույթներ համակարգող