Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ Ծ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1591-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600-ԿՄ 37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 24-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1591-Ա որոշման

 

ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600-ԿՄ 37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

18 օգոստոսի 2021 թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի թիվ 988-2021-Ա հրամանով ձևավորվել է միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողով:

2. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման սկզբնական մանրամասն նախագծի վերաբերյալ հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 869-Ա որոշմամբ ստացել է հավանություն:

3. Փոփոխված նախագծային փաստաթղթերում սկզբնական մանրամասն նախագծի համեմատ կատարվել է փոփոխություն, որը վերաբերում է միայն նախկինում նախագծված ցեմենտբետոնե պատվածքն ասֆալտբետոնե պատվածքով փոխարինելուն, իսկ սկզբնական մանրամասն նախագծի մնացած տարրերը մնացել են անփոփոխ:

4. Փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը 2021 թվականի հունիսի 30-ին թիվ ՔՂ/34/16430-2021 գրությամբ տրամադրվել է հանձնաժողովի անդամներին:

5. Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ` 13.07.2021 թ.-ին և 18.08.2021 թ.-ին:

6. Հատուկ համալիր փորձաքննության ենթակա փոփոխված նախագծահաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել են հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները, որոնց ամփոփման արդյունքներով կազմվել է հանձնաժողովի սույն եզրակացությունը:

7. Սկզբնական մանրամասն նախագծի, ինչպես նաև փոփոխված նախագծային փաստաթղթերի կազմման համար հիմք են ընդունվել հետևյալ շինարարական նորմերն ու ստանդարտները`

1) ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ.

2) AASHTO, Պետական մայրուղիների և տրանսպորտային պաշտոնյաների ամերիկյան ասոցիացիա.

3) RAS Richtlinie for die Anlage von Strasen (Գերմանիա).

4) RAA Richtlinie for die Anlage von Autobahnen (Գերմանիա):

 

2. ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

8. Սկզբնական մանրամասն նախագծի, ինչպես նաև փոփոխված նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք են հանդիսացել հետևյալ իրավական ակտերն ու փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին կնքված թիվ 2729-ARM վարկային համաձայնագիրը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 508-Ա որոշումը.

3) 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստի թիվ ՓՎ/02-2020 արձանագրությունը.

4) 2020 թվականի դեկտեմբերի 24-ին կայացած` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90+191 հատված) վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստի թիվ ՓՎ/204-2020 արձանագրությունը.

5) 2021 թվականի փետրվարի 26-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և «EGIS International և Kocks Consult GMBH» Հ/Ձ միջև կնքված թիվ ADB/T2/CS/SSS/01-T1 պայմանագիրը:

 

3. ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

9. Սկզբնական մանրամասն նախագծի մշակման փուլում ինժեներաերկրաբանական հետազոտությունները կատարվել են ակնադիտարկման և հորատանցքերի հորատման եղանակով:

10. Սկզբնական մանրամասն նախագծի մշակման համար իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ճանապարհային հատվածի գոտու գրունտային շերտավորումները, հիդրոերկրաբանական պայմանները, իսկ լաբորատոր փորձարկումներով` գրունտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները:

11. Ճանապարհահատվածի նախագծման համար ընդունվել է I տեխնիկական կարգը, 100 կմ/ժ հաշվարկային արագությամբ:

12. Երկայնական կտրվածքը նախագծված է ՀՀՇՆ IV-11.05.02-99 նորմատիվի պահանջներին համապատասխան: Երկայնական կտրվածքի նիշերը կապված են պետական միկրոեռանկյունավորման կետերի հետ:

13. Ճանապարհահատվածի լայնական կտրվածքի հիմնական պարամետրերն են`

1) երթևեկելի գոտիների քանակը` 2.

2) երթևեկելի շերտերի քանակը` 4.

3) երթևեկելի մեկ շերտի լայնությունը` 3.6 մ.

4) կողնակի լայնությունը` 3.75 մ.

5) բաժանիչ գոտու լայնությունը` 4.8 մ.

6) հողային պաստառի լայնությունը` 26.7 մ.

7) ճանապարհի պատվածքը (փոփոխված)` ասֆալտբետոնե պատվածք:

14. Ճանապարհի փոփոխված պատվածքի (ընդհանուր հաստությունը` 770 մմ) կառուցվածքն է`

1) ասֆալտի մակերեսային (Asphalt surface course) շերտ (հաստությունը` 50 մմ).

2) ասֆալտի կապակցող (Asphalt binder course) շերտ (հաստությունը` 70 մմ).

3) բիտումով մշակված հիմքի (Bituminous treated base course) շերտ (հաստությունը` 80 մմ).

4) հիմքի (Base course) շերտ (հաստությունը` 270 մմ).

5) ենթահիմքի (Subbase course) շերտ (հաստությունը` 300 մմ):

15. Տրանսպորտային հանգույցներում, անցումային արագացման-դանդաղեցման գոտիներում, T-աձև հատումներում ճանապարհային պատվածքը նույնպես ասֆալտաբետոն է:

16. Անցումային արագացման գոտու լայնությունն ընդունված է ճանապարհի հիմնական շերտին հավասար, ինչպես նշվում է նորմերում: Անցումային-արագացման գոտիները շարժման հիմնական շերտից առանձնացված են բաժանիչ շերտով:

17. Նախագծված է տրանսպորտային հանգույց Ագարակ-Ոսկեվազ հատման կետում (կմ 31+967): Ուղեանցը նախագծված է 2x18 մ սխեմայով և ունի 8 մ գաբարիտ: Ուղեանցի ձախ կողմի թևը ապահովում է անվտանգ կապ բնակավայրերի և Երևան-Գյումրի մայրուղու միջև:

18. Անվտանգությունը բարելավելու նպատակով նախատեսված է ճանապարհային նշանների և արգելափակոցների տեղադրում, ճանապարհային նշագծում: Նախատեսված է համապատասխան արհեստական կառույցների (ուղեանց, գյուղտեխնիկայի անցումներ, խողովակներ, ստորգետնյա անասնանցումներ) կառուցումը:

19. Նախատեսված է շինարարությանը խոչընդոտ հանդիսացող հաղորդակցուղիների (գազատարներ, էլեկտրամատակարարման, ոռոգման և ջրամատակարարման համակարգեր) տեղափոխում և նորերի կառուցում:

 

4. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

20. Հանձնաժողովը, քննության առնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման փոփոխված նախագծային փաստաթղթերը, կազմակերպել է աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև հանձնաժողովի երկու նիստ, որոնց արդյունքում փաստվեց, որ`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացվել են տեխնիկական բնույթի հարցադրումներ: Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հարցադրում, որը կապված էր լրացուցիչ պետական փորձաքննության անցկացման անհրաժեշտության հետ: Նշված խնդիրը քննարկվել է հանձնաժողովի նիստում, ինչպես նաև աշխատանքային կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեում.

3) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայումս իրականացվում են ներկայացված նախագծային փաստաթղթերի ՇՄԱԳ-ի հաշվետվության փորձաքննական գործընթացներ:

21. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացվել են որոշ դիտարկումներ: Մասնավորապես`

1) նշվել է, որ Տրանշ 2-ի Ագարակ համայնքի սահմաններում` անցնող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի նախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ փորձաքննության եզրակացության մեջ նշված մետաղական D=720 մմ և D=1020 մմ տրամագծերով խողովակների ուղեգծերի վերաբերյալ նյութերը նախարարություն չի ներկայացվել և դրանց տեղադրման համար նախատեսվող տարածքներում հնագիտական հուշարձանների առկայության վերաբերյալ ուսումնասիրություններ չեն կատարվել.

2) նշվել է, որ արգելոցի սահմաններում ընկած հատվածում հնագիտական հետախուզական ստուգողական պեղումների իրականացումը խիստ անհրաժեշտ է:

22. Նշված դիտարկումներին տրամադրվել են հետևյալ պարզաբանումները`

1) D=720 մմ և D=1020 մմ տրամագծերով խողովակները հանդիսանում եմ պատյան խողովակներ ճանապարհի հատումների համար և գտնվում են կառուցվող ճանապարհի լիցքի տակ` նշված ճանապարհահատվածի համար ուսումնասիրված և հաստատված միջանցքի սահմաններում.

2) կապալի պայմանագրում (ծավալների ամփոփագիր N 1, աշխատանքի տեսակ 101.3-2), ինչպես նաև տեխնիկական մասնագրերում (բաժիններ 101.6, 101.9, 101.10, 101.16.12) հստակ նշված է, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու ժամանակ կապալառու կազմակերպությունը պետք է ապահովի համապատասխան միջոցառումների (անհրաժեշտության դեպքում նաև ստուգողական պեղումներ) իրականացումը, որոնք կապահովեն հնագիտական, պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը: Ավելին, կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:

23. Կոմունալ ցանցերի (էլեկտրական ցանցեր, ջրամատակարարման համակարգեր և այլն) ներկայացուցիչները լրացուցիչ դիտարկել են կոմունալ ցանցերի տեղափոխման հետ կապված նախագծային լուծումները:

24. Հաշվի առնելով հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով`

1) նախագծված ճանապարհային մասի և հաղորդակցուղիների տեղափոխման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 17/ՓՊ-323Փ դրական եզրակացությունը.

2) սկզբնական մանրամասն նախագծի վերաբերյալ հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 869-Ա որոշումը.

3) Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի նախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 2021 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17/ՓՊ-223 դրական եզրակացությունը`

հանձնաժողովը երաշխավորում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600 կմ 37+544.68 հատվածի վերակառուցման փոփոխված նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2021
N 1591-Ա
Որոշում