ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2022 թվականի N 534-Ա
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2022 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Կարեն Անդրեասյանի` Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի 18
Երևան