ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2022 թվականի N 543-Ա
ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի մայիսի 21-25-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ)` «Համաշխարհային տնտեսական համաժողով» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Գևորգ Մանթաշյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի 19
Երևան