Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2022 թվականի N 564-Ա

 

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2022 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում նախատեսվող Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Արզումանյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2022
N 564-Ա
Որոշում