Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՎՍԵՍ ՉԱՊԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՀԱԿՈԲՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՎՍԵՍ ՉԱՊԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 582-Ա

 

ՄՈՎՍԵՍ ՉԱՊԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետի տեղակալ Մովսես Չապանյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ Ստանիսլավ Հակոբյանին 2022 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Խանտի- Մանսիյսկ)` 13-րդ միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդաժողովին և «Ինֆոֆորում-Յուգրա» տեղեկատվական անվտանգության 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Մովսես Չապանյանի և Ստանիսլավ Հակոբյանի` Ռուսաստանի Դաշնություն (Խանտի-Մանսիյսկ) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնություն (Խանտի-Մանսիյսկ) գործուղման ներքին ուղևորության և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.05.2022
N 582-Ա
Որոշում