Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2022 թվականի N 806-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 2 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը (հաշվառումը)` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 2-ի

N 806-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշը|Հաշվառման |Թողարկման|Նույնացման       |Սկզբնական |Հաշվե- |

|ը/կ|       |համարանիշը|տարեթիվը |համարը           |արժեքը    |կշռային|

|   |       |          |         |                 |(դրամ)    |արժեքը |

|   |       |          |         |                 |          |(դրամ) |

|___|_______|__________|_________|_________________|__________|_______|

|1. |HONDA  |120 LL 50 |2013 թ.  |1HGCR2675DA620752|14 950 000|0      |

|   |ACCORD |          |         |                 |          |       |

|   |2.4    |          |         |                 |          |       |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 2-ի

N 806-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշը|Հաշվառման |Թողարկման|Նույնացման       |Սկզբնական |Հաշվե- |

|ը/կ|       |համարանիշը|տարեթիվը |համարը           |արժեքը    |կշռային|

|   |       |          |         |                 |(դրամ)    |արժեքը |

|   |       |          |         |                 |          |(դրամ) |

|___|_______|__________|_________|_________________|__________|_______|

|1. |HYUNDAI|194 LL 50 |2011 թ.  |KMHDH41EBCU270931|9 430 000 |0      |

|   |ELANTRA|          |         |                 |          |       |

|   |1.8 L  |          |         |                 |          |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2022
N 806-Ա
Որոշում